Իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է բաց թողնել անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը:
Football Italia-ի հաղորդմամբ՝ 23-ամյա ռմբարկուն մկանային վնասվածքի պատճառով թիմից առանձին է մարզվել:
«Նապոլի» - «Լիվերպուլ» խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ Օսիմհենն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


