«Վիկինգը» 34 տարի անց դարձել է Նորվեգիայի չեմպիոն։
Էլիտսերիայի վերջին` 30-րդ տուրում Ստավանգեր քաղաքը ներկայացնող ակումբը 5-1 հաշվով հաղթել է «Վոլերենգային» ու 71 միավորով գրավել առաջին տեղը։
«Վիկինգը» 1 միավորով առաջ է անցել նախորդ 5 տարիներին 4 անգամ չեմպիոն դարձած «Բուդյո-Գլիմտից»։
«Վիկինգը» պատմության մեջ 9-րդ անգամ է դարձել չեմպիոն, նախորդ հաջողությունը գրանցել է հեռավոր 1991 թվականին։
Բյարտե Լունդե Արսհայմի գլխավորած թիմը 1992թ. ի վեր առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգային՝ հաջորդ ամռանը պայքարը սկսելով միանգամից որակավորման փլեյ-օֆֆից։


