«Ջենոայում» մարզչական փոփոխություն է կատարվելու: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ իտալական ակումբը որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ալբերտո Ջիլարդինոյին:
Նրա փոխարեն նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրան: 48-ամյա մասնագետը մարզչական կարեիրայի ընթացքում գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմը, «Նյու Յորք Սիթին», «Նիսը», «Քրիսթալ Փելասը» և «Ստրասբուրը»:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Վիեյրան Իտալիայում խաղացել է «Յուվենտուսում» և «Ինտերում»:
Իտալիայի Ա սերիայի 12 տուրից հետո «Ջենոան» 10 միավորով 17-րդ տեղում է: