Վիեննայում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը: Կիսաեզրափակիչում Դանիիլ Մեդվեդևը 6-4, 7-6 հաշվով հաղթեց դասակարգման աղյուսակի 7-րդ համար Ստեֆանոս Ցիցիպասին:
Ընթացիկ մրցաշրջանում ռուս թենիսիստը 9-րդ անգամ դուրս եկավ եզրափակիչ և կրկնեց անձնական ռեկորդը: Նախկինում Մեդվեդևը նման ցուցանիշ էր գրանցել 2019թ-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա թենիսիստը հաղթել է 5 մրցաշարում: