Logo

Վիեննա. Խաչանովը պարտվեց եզրափակիչում

19:30 / 27.10.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) պարտվեց Վիեննայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչում։

Ավստրիայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում 28-ամյա Խաչանովը մրցեց Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա, 18-րդ ռակետ) դեմ և պարտվեց 4-6, 5-7 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 36 րոպե։

Խաչանովը ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 240 միավոր և հերթական թարմացումից հետո կբարձրանա 21-րդ տեղ։ 22-ամյա Դրեյփերը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել և կլինի 15-րդը դասակարգման աղյուսակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ