Logo

Վիեննա. Խաչանովը դուրս մնաց պայքարից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:06 / 26.10.2022Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթներն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող АТР 500 մրցաշարում։

Աշխարհի 18-րդ ռակետը երկրորդ շրջանում 1 ժամ 17 րոպեում 2-6, 2-6 հաշվով պարտվեց բրիտանացի Դանիել Էվանսին։ Աշխարհի 26-րդ ռակետ Էվանսի հաջորդ մրցակիցը կլինի կամ կանադացի Դենիս Շապովալովը, կամ ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Խաչանովը հաղթել էր ամերիկացի Ջեյ Ջեյ Վուլֆին՝ 7-6, 7-5։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ