Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Վիեննայում ընթացող թենիսի ATP-500 շարքի մրցաշարում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Երկրորդ մրցախաղում 27-ամյա Խաչանովը 2 սեթում վստահ հաղթեց չեխ Իրժի Լեհեչկային՝ 6-3, 6-1։ Պայքարը տևեց 1 ժամ 7 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի կամ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի, կամ Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - Արտյուր Ֆիս (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ։ 18-րդ ռակետ Դիմիտրովին հայ թենիսիստը հոկտեմբերի 9-ին պարտվել էր Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանում։