Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը Ֆրանսիայի դեմ Եվրո-2024-ի երկրորդ տուրի խաղից առաջ կարծիք է հայտնել մրցակցի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Նրա խաղից իմ տպավորությունը նման է մյուսներին: Այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Խաղադաշտում նրա գործողությունները խոսուն են:
Երբ ՊՍԺ-ում էի, մենք ոչ միայն խաղերի ու մարզումների ընթացքում էինք շփվում, այլ նաև ազատ ժամանակ: Մենք հիանալի ընկերներ էինք և հիմա էլ հաճախ զրուցում ենք»,- Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականները Եվրոպայի առաջնությունում մեկնարկել են հաղթանակներով, իսկ հունիսի 21-ին մրցելու են D խմբի առաջատար դառնալու համար: