Ավարտվել է շախմատի վետերանների Հայաստանի 2023թ. առաջնությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնի կոչումը նվաճել է միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Երկրորդ տեղը 7 միավորով գրավել է Սարգիս Մելքոնյանը: Լավագույն եռյակը եզրափակել է նույնքան միավոր վաստակած Մամիկոն Մարտիրոսյանը:
Դրամական պարգևների են արժանացել նաև Վահան Դիմաքսյանը և Վլադիմիր Պողոսյանը, որոնք վաստակել են 6.5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցրել չորրորդ և 5-րդ տեղերը:
65+ տարիքային խմբի մրցանակակիրները
- Գարեգին Ալեքյան
- Աշոտ Ավետիսյան
- Անդրանիկ Աբրահամյան
Հատուկ մրցանակի է արժանացել նաև 80+ տարիքային խմբում լավագույն արդյունքը գրանցած Ստեփան Բալայանը:


