«Վեսթ Հեմը» չպարտվեց պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորությամբ առաջին խաղում: Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում լոնդոնցիները հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեցին «Էվերթոնի» հետ:
18-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Մայքլ Քինը, 65-րդ րոպեին հյուրերից պատասխան գոլը խփեց Ջարոդ Բոուենը:
«Վեսթ Հեմը» 4 միավորով 19-րդն է, «Էվերթոնը»` 8 միավորով 9-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Էվերթոն» - «Վեսթ Հեմ»` 1-1
Մայքլ Քին, 18 - Ջարոդ Բոուեն, 65
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


