«Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում հյուրընկալվեց «Վեսթ Հեմին»: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Հյուրերի կազմում 5-րդ րոպեին հաշիվը բացեց Ուելսի հավաքականի եզրային հարձակվող Բրենան Ջոնսոնը, 14 րոպե անց «Վեսթ Հեմի» պատասխան գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման:
«Տոտենհեմը» 30 խաղից հետո 57 միավորով 5-րդն է, երկու միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Ասթոն Վիլային», որը նույնքան հանդիպում է անցկացրել: «Վեսթ Հեմը» 31 խաղից հետո 45 միավորով 7-րդն է:
1-1 հաշիվը գրանցվեց նաև «Նյուքասլ» - «Էվերթոն» ու «Բարնլի» - «Վուլվերհեմփթոն» խաղերում։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 1-1
Կուրտ Զումա, 19 - Բրենան Ջոնսոն, 5
«Նյուքասլ» - «Էվերթոն»՝ 1-1
Ալեքսանդր Իսակ, 15 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 88
«Բարնլի» - «Վուլվերհեմփթոն»՝ 1-1
Յակոբ Բրուն Լարսեն, 37 - Ռայան Աիտ-Նուրի, 45+3


