Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ֆրայբուրգին» արտագնա խաղում հաղթելով՝ անգլիական «Վեսթ Հեմը» եվրագավաթային մրցաշարերում անպարտելիության շարքը հասցրել է 17 խաղի (ներառված են նաև որակավորման փուլի խաղերը):
Opta Sports-ի հաղորդմամբ՝ այս շարքը ռեկորդային է անգլիական թիմերի շրջանում եվրագավաթային մրցաշարերում:
Լոնդոնցիների անպարտելիության շարքը մեկնարկել է դեռևս նախորդ մրցաշրջանում, որի արդյունքներով Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը հաղթեց Կոնֆերենցիաների լիգան: