Անգլիական «Վեսթ Հեմի» ճամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոն ծանր ավտովթարի հետևանքով ոտքի կոտրվածք է ստացել և վիրահատության ենթարկվել, հայտնում է The Guardian-ը:
Հեղինակավոր աղբյուրի տեղեկություններով` 34-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի խաղադաշտ դուրս չի գա:
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնիոն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 14 հանդիպման, դարձել մեկ գոլի և նույնքան ասիստի հեղինակ: