Անգլիական «Վեսթ Հեմի» գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգն ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության մրցավեճի մեկնարկում (1-2):
Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն անցկացրել է 11 հանդիպում, խփել է երկու գոլ: