Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Վեստ Արմենիան» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմին են միացել Ռոբերտ Հակոբյանը, իտալացի Ստեֆանո Կրիվելարոն, ուկրաինացի Վլադիսլավ Խոմուտովը, նիգերիացի Օկորոնկո Չուկվուեբուկան և ռուսաստանցի Մատվեյ Գույգանովը:
Ռոբերտ Հակոբյանը նախկինում հանդես է եկել «Շիրակի», «Փյունիկի» և «Արարատի» կազմում:
Ստեֆանոն Կրիվելարոն իտալական «Տորինոյի» սան է, նա խաղացել է «Ռեջինայում», «Լավանյեսեում» և «Ալեկսանդրիայում»:
Վլադիսլավ Խոմուտովը նախկինում հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում, ֆուտբոլիստի նախորդ ակումբը Թբիլիսին ներկայացնող «Գագրան» էր:
Օկորոնկո Չուկվուեբուկան «Վեսթ Արմենիա» է տեղափոխվել Չարենցավանի «Վանից», իսկ Մատվեյ Գույգանովը՝ «Սևաստոպոլից»:


