Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիան» ներկայացրել է նոր համազգեստները:
Հայկական ակումբի տնային համազգեստը սպիտակ է, արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկներից մեկը սև է, իսկ մյուսը երկնագույնի և ճերմակի համադրությամբ է: Մարզաշապիկի վրա ակումբի տիտղոսային հովանավոր Fastex ընկերության տարբերանշանն է։
Հիշեցնենք, որ «Վեստ Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում հուլիսի 29-ին կընդունի Գյումրիի «Շիրակին», խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին:
Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն


