Logo

«Վեստ Արմենիան» հրաժեշտ է տվել ևս 5 ֆուտբոլիստի

13:22 / 20.12.2023Ֆուտբոլ
null

«Վեստ Արմենիայից» հեռացել է ևս 5 ֆուտբոլիստ։ Երկկողմ համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը Սարգիս Մեթոյանի, Արտեմ Գևորգյանի, Գագիկ Դաղբաշյանի, Զալիմ Մակոևի և Էրիկ Կարապետյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Օրեր առաջ ակումբից հեռացել էին նաև Անդրե Մենսալաոն, Էյդիսոն Սոարեսը, Վեսթերլի Գարսիան, Էրիկ Էդսոն Մվիջագեն և Յուսուֆ Աթումանը հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա