«Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ խաղով մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ Դաշտի տերերն առավելության հասան նվազագույն հաշվով։ Հաղթական գոլը խաղի 11-րդ րոպեին խփեց ռուս կիսապաշտպան Միխայիլ Ստրելնիկը։
Այս հաղթանակից հետո «Վեստ Արմենիան» վաստակեց 13 միավոր ու բարձրացավ 8-րդ տեղ։ ԲԿՄԱ-ն 16 միավորով 7-րդն է։
Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր
«Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ՝ 1-0
Միխայիլ Ստրելնիկ, 11