Fastex Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեստ Արմենիան» հայտարարել է ևս երեք տրանսֆերի մասին:
Ակումբի կազմը համալրել են ռուս վինգեր եզրային Մագոմեդ Էստամիրովը, կիսապաշտպան Դավիթ Պետրոսյանը և պաշտպան Իշխան Դարբինյանը:
Էստամիրովը եկել է ռուսական «Անգուշտ» ակումբից, որի կազմում 29 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի երկրորդ լիգայում: Պետրոսյանը «Արարատ-Արմենիայից» է վարձավճարով տեղաափոխվել, իսկ Դարբինյանը` «Փյունիկից»:
Ֆոտո` «Վեստ Արմենիա»