Logo

«Վեստ Արմենիան» չի մեկնի «Փյունիկի» դեմ խաղին

13:14 / 21.11.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» ու «Վեստ Արմենիայի» միջև Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպումը չի կայանա։

FastNews-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է հանդիպումը` հաշվի առնելով «Վեստ Արմենիայի» գրությունը:

Խաղը պետք է կայանար նոյեմբերի 21-ին Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտում։

FastNews-ի տվյալներով, «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները վերջին օրերին հրաժարվում են մասնակցել մարզումների։ Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երևանյան ակումբը 14 խաղից հետո 14 միավորով 8-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ