Երևանում կայացավ Հայաստանի գավաթի քառորդ խաղարկության եզրափակիչի «Վեստ Արմենիա» – «Սյունիք» հանդիպումը: Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը տնային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:
13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց տանտերերի պաշտպան ղազախ պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին, իսկ 36-րդ րոպեին Ալեքս Ջունիորի իրացրած եզրային նետումից հետո աչքի ընկավ Արթուր Դանիելյանը:
Մինչև ընդմիջում «Սյունիքը» կարողացավ մեկ գոլ խփել: Գոլի հեղինակ դարձավ մրցաշարի ռմբարկու Արտյոմ Հարությունյանը: Նա խփեց չորրորդ գոլը ընթացիկ խաղարկությունում:
Երկրորդ կեսում այլ գոլեր չգրանցվեցին և «Վեստ Արմենիան» նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Վեստ Արմենիա» – «Սյունիք»՝ 2-1
Տիմուր Ռուդոսելսկի, 13, Արթուր Դանիելյան, 36 – Արտյոմ Հարությունյան, 45
Սուրեն Առաքելյան, 62 («Սյունիք»)