Logo

«Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա» խաղը չի կայանա

16:48 / 09.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Վեստ Արմենիայի» ու «Արարատ-Արմենիայի» միջև Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ մայիսի 9-ին նշանակված հանդիպումը չի կայանա, հաղորդում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Խաղը չի կայանա «Վեստ Արմենիայի»՝ հանդիպմանը չժամանելու պատճառով: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վեստ Արմենիան» ֆինանսական խնդիրներ ունի, ինչի պատճառով պատրաստվում է չներկայանալ մրցաշրջանի մնացած հատվածի խաղերին: Քիչ առաջ ինսայդեր, «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը հայտնել է, որ «Վեստ Արմենիան» մոտ է նոր սեփականատեր ունենալուն: Եթե գործարքն իրականանա, ակումբը կարող է չլուծարվել:

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիա» ՖԱ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ