Logo

«Վերոնան» ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց «Ֆիորենտինայից»

20:08 / 23.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Վերոնան» տանը 1-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:

Միակ գոլը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Բեռնեդը:

67-րդ րոպեին «Ֆիորենտինայի» իտալացի հարձակվող Մոյզե Քինը ծանր վնասվածք ստացավ և արհեստական շնչառության սարքավորման օգնությամբ պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից:

«Ֆիորենտինան» 42 միավորով 6-րդն է, «Վերոնան»` 26 միավորով 14-րդը:

Իտալիայի Ա Սերիա, 26-րդ տուր

«Վերոնա» - «Ֆիորենտինա»` 1-0 (տեսանյութ)

Անտոնի Բեռնեդ, 90+5

Italy international Kean stretchered off after fainting in  Verona-Fiorentina - Football Italia - February 23 latest

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա