Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կշարունակի հանդես գալ «Տոտենհեմում», մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։ Լոնդոնյան ակումբը կրկին վարձակալել է գերմանացի ֆուտբոլիստին։
Իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ կողմերի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Տոտենհեմը» կարող է 15-16 միլիոն եվրոյով գնել Վերների տրանսֆերային իրավունքը։
28-ամյա հարձակվողը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածը նույնպես վարձավճարով անցկացրել է «Տոտենհեմում» և 14 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։