Գերմանիայի հավաքականի ու «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է մարզական կարիերան շարունակել Լա լիգայում:
Marca-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը դիտարկում է վարձակալական պայմանագիր կնքելու տարբերակը:
Թեկնածուների թվում են նաև Էդինսոն Կավանին ու Ռահիմ Ստեռլինգը, սակայն գերմանացի հարձակվողի տարբերակն ամենաձեռնտուն է կատալոնական ակումբի համար:
Հիշեցնենք՝ Վերները «Չելսիի» կազմը համալրել է 2020 թվականին «Լայպցիգից»: Տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը վճարել է 53 մլն եվրո: