Logo

Վերջին Մունդիալը. Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը

17:37 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ աշխարհի 2026թ. առաջնությունը վերջինը կդառնա նրա կարիերայում, գրում է Mundo Deportivo-ն:

«Այո՛, աշխարհի առաջիկա առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում: Ես 41 տարեկան եմ, ու պահն իրոք հասունացել է: Փորձում եմ քիչ մտածել դրա մասին ու վայելել յուրաքանչյուր վայրկյանը»,- ասել է պորտուգալացին:

Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականում ելույթ է ունենում 2003 թվականից: Առաջին անգամ նա 2006 թվականին է մասնակցել աշխարհի առաջնությանը: Ազգային թիմում Ռոնալդուն անցկացրել է 225 հանդիպում, գրանցել 143 գոլ ու 46 ասիստ:

2016թ. Ռոնալդուն հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2015-ին և 2019-ին՝ նվաճել Ազգերի լիգայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ