«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո ասել է, թե դեռ ինչ նպատակներ ունի ֆուտբոլում, հաղորդում է Globo-ն:
«Ինձ մնացել է միայն մեկ նվաճում. պետք է Բրազիլիայի հետ դառնամ աշխարհի չեմպիոն: Դա իմ վերջին առաքելությունն է ֆուտբոլում: Ամեն ինչ կանեմ՝ Մունդիալին մասնակցելու համար:
«Սանթոս» վերադարձը կօգնի ինձ: Այստեղ 17 տարեկան պատանի եմ զգում»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ մինչև «Սանթոս» վերադառնալը Նեյմարը Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» ֆուտբոլիստ էր: Նրանց պայմանագիրը խզվել էր երկկողմ համաձայնությամբ: