Logo

Վերջին 5 տարում ԱՊԼ-ում 11-մետրանոցից ամենաշատը վրիպել է Ֆեռնանդեշը

16:46 / 28.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը վերջին 5 տարվա ընթացքում ամենաշատն է վրիպել 11-մետրանոցից Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է Squawka-ն:

Պորտուգալիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի հունվարից մինչև այժմ Պրեմիեր լիգայում նշակետից կատարել է 29 հարված, 23 անգամ աչքի է ընկել գոլով, 6 անգամ վրիպել է:

Այս ժամանակահատվածում Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը (33 11-մետրանոց) և «Ֆուլհեմի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միտրովիչը (10 11-մետրանոց) նշակետից վրիպել են 5-ական անգամ:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ