Մարկո Վերատին խոսել է ՊՍԺ-ում իր նախկին թիմակից Կիլիան Մբապեի մասին, հաղորդում է Goal-ը։
«Շատերը քննադատում են Մբապեին, որ նա ՊՍԺ-ի հետ չկարողացավ հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես չեմ ընդունում այդ քննադատությունները․ մենք նրա հետ հասել ենք եզրափակիչ, բայց պարտվել ենք։ Վստահ եմ՝ ՊՍԺ-ի՝ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաջողելը պայմանավորված չէր Մբապեի հեռանալով»,- ասել է իտալացին։
Վերատին ու Մբապեն ֆրանսիական թիմում միասին խաղացել են 2018-2023 թվականներին։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


