Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Արաբիում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
30-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 11-ին կմեկնի Դոհա՝ պայմանագիր կնքելու համար: Գործարքի համար փարիզյան ակումբը կստանա 45 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Վերատին 2012 թվականին է իտալական «Պեսկարայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում հանդիպման չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանում։ Փարիզյան ակումբի կազմում իտալացին անցկացրել է 416 հանդիպում, դարձել 11 գոլի ու 61 գոլային փոխանցման հեղինակ։