Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին չի ցանկացել միանալ Իտալիայի հավաքականին, որն այս օրերին մասնակցում է Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի խաղերին։
30-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել, քանի որ լավ մարզավիճակում չէ ամառային արձակուրդից հետո, հաղորդում է L’Equipe-ը։
Սպասվում է, որ առաջիկայում Վերատին կտեղափոխվի Կատարը ներկայացնող «Ալ Արաբի», որը տրանսֆերի համար շուրջ 50 միլիոն եվրո կվճարի ՊՍԺ-ին։ Իտալիայի հավաքականում զարմացած են կիսապաշտպանի որոշումից, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան»։ Նրա ապագան ազգային թիմում հարցականի տակ է։
Հիշեցնենք, որ Վերատին 2012 թվականին է իտալական «Պեսկարայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում հանդիպման չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանում։ Փարիզյան ակումբի կազմում իտալացին անցկացրել է 416 հանդիպում, դարձել 11 գոլի ու 61 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2012 թվականից է հրավիրվում Իտալիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 51 խաղ ու խփել 3 գոլ։