ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին բաց կթողնի «Նիսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղը, հայտնում է GFFN-ն:
30-ամյա կիսապաշտպանը ծնկատակի ջլի վնասվածք ունի: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի՝ ամբողջովին ապաքինվելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Վերատին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
«Նիս» - ՊՍԺ խաղը կկայանա ապրիլի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: