Ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 5 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
45-ամյա Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին կմասնակցի սպիտակ քարտով: Նա կդառնա այս մրցաշարի պատմության մեջ ամենատարեց մասնակիցը:
Հիշեցնենք, որ լեգենդար Սերենա Ուիլյամսի քույրը 2003 և 2017 թվականներին հասել էր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:


