Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց մենախաղի 7-ակի հաղթող, նախկին առաջին ռակետ, ամերիկուհի Վինուս Ուիլյամսը վնասվածքի պատճառով բաց կթողնի Australian Open-ը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
42-ամյա թենիսիստուհու փոխարեն մրցաշարին կմասնակցի Ավստրալիայի ներկայացուցիչ Կիմբերլի Բիրելը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը կկայանա հունվարի 16-29-ը:


