Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է թիմի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի ապագայի մասին:
«Վերջին շրջանում Սանեն շատ խաղաժամանակ է ստացել: Դա նրա համար նվեր չէ. Լերոյն այդ իրավունքը վաստակել է իր աշխատանքով:
Ակումբը բանակցում է Սանեի հետ: Չգիտեմ, թե ինչ կլինի: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպես է նա մարզվում»,- բելգիացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա Լերոյ Սանեն ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել 1 ասիստ: