Իտալական «Ռոմայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վենսան Կանդելան համեմատել է իր նախկին թիմակից Յուրի Ջորկաեֆին և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Յուրին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: Իհարկե, Հենրիխը շատ կարևոր ֆուտբոլիստ է Հայաստանի համար, սակայն կարծում եմ, որ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը Ջորկաեֆն է, այլ ոչ թե Մխիթարյանը»,- 51-ամյա ֆրանսիացու խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ Կանդելան հայտարարել էր, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն արգենտինացի լեգենդ Դիեգո Մարադոնան է: