Logo

Վենգերը նշել է՝ Սալահի որ հատկանիշն է իրեն ամենաշատը դուր գալիս

17:16 / 25.02.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղի մասին:

«Սալահի այն հատկանիշը, որն ինձ ամենաշատն է դուր գալիս, տարեցտարի ավելի լավը դառնալն է: Հիշում եմ՝ երբ իմ գլխավորած «Արսենալը» Սալահի դեմ էր խաղում, նա 6 գոլային պահ էր ստեղծում ու խփում միայն մեկ գոլ: Հիմա նա 2 պահից 2-ն էլ իրացնում է: Նա նաև գտել է գոլ խփելու ցանկության ու թիմային խաղի կատարյալ բալանսը: 

Ժամանակի հետ Սալահը հասկացավ, որ մեծ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է թիմային խաղ ցույց տալ», - Վենգերի խոսքն է մեջբերում beIN Sports-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ