Logo

Վենգերը մեկնաբանել է «Արսենալի» տրանսֆերները

16:52 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի փոխչեմպիոնի իրականացրած տրանսֆերների մասին:

«Ռայսի տրանսֆերը լավ գործարք է ակումբի համար: Ընդհանրապես, ինձ թվում է, որ ակումբը լավ տրանսֆերներ է իրականացրել, եկել են արդեն հասուն խաղացողներ՝ 23-24 տարեկան, բայց դեռ երիտասարդ, կարող են մի քանի տարի մնալ թիմում։

Նախորդ մրցաշրջանից հետո թիմն էլ ավելի մեծ ճնշման տակ կլինի, բայց նրանք շատ բան են սովորել և կարող են ցույց տալ, որ ի վիճակի են դիմակայել այս ճնշմանը։

Իմ աշխատելու ժամանակ ակումբն ուներ ֆինանսական խնդիրներ, այժմ «Արսենալն» այդ առումով լավ վիճակում է և ձեռք է բերել նրանց, ովքեր ակումբի ղեկավարության և մարզիչի կարծիքով՝ կօգնեն թիմին հաղթել առաջնությունում: Ես հավատում եմ, որ թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել հոլանդացի պաշտպան Յուրիեն Թիմբերին («Այաքսին» վճարել է 40 միլիոն եվրո), Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսին («Վեսթ Հեմին» վճարել է 116 միլիոն եվրո) և գերմանացի հարձակվող Կայ Հավերցին («Չելսիին» վճարել է 75 միլիոն եվրո):

73-ամյա Վենգերն «Արսենալը» գլխավորել էր 1996-2018 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ