«Վեգաս Գոլդեն Նայթսը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ հոկեյի Սթենլիի գավաթակիր։
Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչի 5-րդ խաղում Նևադան ներկայացնող թիմը 9-3 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ֆլորիդա Պանտերզի» նկատմամբ և շարքի հաշիվը դարձրեց 4-1։
«Վեգասի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի ավագ Մարկ Սթոունը: Կանադացին վերջին 100 տարում առաջին հոկեյիստն է, որը հեթ-տրիկ է գրանցում NHL-ի «ոսկե» խաղում։ Տանտերերից մեկական անգամ աչքի ընկան նաև Նիկոլաս Հեյգը, Ալեք Մարտինեսը, Ռեյլի Սմիթը, Մայքլ Ամադիոն, Նիկոլյա Ռուան և Իվան Բարբաշյովը: «Պանտերզից» գոլ խփեցին Աարոն Էկբլադը, Սեմ Ռեյնհարթը և Սեմ Բենեթը:
«Վեգասը» եզրափակիչում անցկացրեց երեք տնային հանդիպում և խփեց 21 գոլ (միջինը 7 տափօղակ մեկ խաղում):
Հիշեցնենք, որ «Վեգաս Գոլդեն Նայթսը» 2017 թվականին է նորամուտը նշել NHL-ում։
NHL, փլեյ-օֆֆ, Սթենլիի գավաթ, 5-րդ խաղ
«Վեգաս Գոլդեն Նայթս» - «Ֆլորիդա Պանտերզ»՝ 9-3 (շարքի հաշիվը՝ 4-1)