VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է օգոստոսի լավագույն մարզչի հավակնորդներին:
Լավագույնի մրցանակին հավակնում են Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, Չարենցավանի «Վանը» մարզող Արթուր Ասոյանը և «Ալաշկերտի» ղեկը ստանձնած Կարեն Բարսեղյանը:
«Ուրարտուն» անցկացրած 5 խաղում 9 միավոր է վաստակել, «Վանը» նույնքան խաղից հետո ունի 10 միավոր, իսկ «Ալաշկերտը» 13 միավորով առաջատարն է:
Ամսվա լավագույն մարզիչը որոշվելու է երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ:
Քվեարկությանը կարող եք մասնակցեք այստեղ: