
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» սեպտեմբերին 3 խաղ է անցկացրել, տոնել 2 հաղթանակ, 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Այս խաղերում «Փյունիկն» անառիկ է պահել սեփական դարպասը: