«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ:
Գունկոյի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» օգոստոսին անցկացրած 5 խաղում նույնքան հաղթանակ է տոնել:
Ռուս մասնագետն առաջինն է եղել բոլոր փորձագետների գնահատականներով, իսկ երկրպագուների քվեարկությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ միավորների հանրագումարով ճանաչվելով լավագույնը:

