VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին» ու հաղթեց 3-0 հաշվով։
Հաշիվը բացվեց առաջին խաղակեսում, երբ Արտակ Եդիգարյանը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3-0։
57-րդ րոպեից «Ալաշկերտը» 10 խաղացողով էր մնացել բրազիլացի պաշտպան Ջեյմսի հեռացման պատճառով, սակայն դա դաշտի տերերին չխանգարեց խփել 2 գոլ։
«Ալաշկերտն» անպարտելի է ընթացիկ մրցաշրջանում և 16 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Շիրակը» 4 միավորով 8-րդն է։
Հաջորդ տուրում «Ալաշկերտը» կմրցի «Ուրարտուի», իսկ «Շիրակը»՝ «Վանի» հետ։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Ալաշկերտ» 3-0 «Վան»
Եդիգարյան, 38 (11-մ), Բլադիմիր Դիաս, 64, 87
Հեռացում, Ջեյմս, 57 («Ալաշկերտ»)


