Logo

VBET Հայաստանի գավաթ. Վիճակահանության արդյունքները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:28 / 14.07.2022• Հայկական ֆուտբոլ
VBET Հայաստանի գավաթ

ՀՖՖ շտաբ-բնակարանում հուլիսի 14-ին կայացել է VBET Հայաստանի գավաթի 2022/2023 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․

  • «Միկա» - «Գանձասար»
  • «Վեստ-Արմենիա» - «Ալաշկերտ»
  • «Սյունիք» - «Շիրակ»
  • «Արարատ» - «Արարատ-Արմենիա»
  • ԲԿՄԱ - «Նոա»
  • «Լեռնային Արցախ» - «Վան»

Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական խաղադաշտում։  Դիմակայության հաղթողները կորոշվեն մեկ խաղով։

Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հոկտեմբերին: 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր պայքարը կսկսեն հաջորդ փուլից։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հայաստանի գավաթակիր էր դարձել «Նորավանքը», որը դադարեցրել է ելույթները։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ