Logo

VBET ՀՊԼ. «Վանն» արտագնա խաղում հաղթեց «Ուրարտուին»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
22:28 / 13.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» ընդունեց Չարենցավանի «Վանին» և պարտվեց: «Ուրարտու-1» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Խաղի միակ գոլը խփեց կոտդիվուարցի հարձակվող Ուիլյամս Իպեյեն:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր

«Ուրարտու» - «Վան»՝ 0-1

Ուիլյամս Իպեյե, 8

«Վանն» անցկացրած 3 խաղից հետո 7 միավորով 2-րդն է, «Ուրարտուն» 6 միավորով 3-րդն է: 4-րդ տուրում «Վանն» օգոստոսի 20-ին կընդունի «Փյունիկին», «Ուրարտուն» նույն օրը կհյուրընկալվի «Նոային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ