VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լեռնային Արցախի» ու Երևանի «Ալաշկերտի» միջև Վայքում կայացած հանդիպմանը նվազագույն հաշվով հաղթանակ տարան հյուրերը: Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում խաղի միակ գոլը խփեց բոլիվիացի կենտրոնական կիսապաշտպան Ռոնալդ Կուելյարը:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»` 0-1
Ռոնալդ Կուելյար, 90+6
«Ալաշկերտը» 3 խաղից հետո 9 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Լեռնային Արցախը» վաստակած 3 միավորով 6-րդն է:
4-րդ տուրում «Ալաշկերտն» օգոստոսի 20-ին կընդունի «Արարատ-Արմենիային», իսկ «Լեռնային Արցախը»՝ Երևանի ԲԿՄԱ-ին:


