VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» ու հաղթեց նվազագույն հաշվով:
Խաղի միակ գոլը 28-րդ րոպեին խփեց «Արարատի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը:
Երևանյան ակումբը 5 խաղից հետո 7 միավորով 4-րդն է, «Վանը» 10 միավորով 2-րդն է: Հաջորդ տուրում «Արարատը» սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի «Նոային», «Վանը» նույն օրը կընդունի «Արարատ-Արմենիային»:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր
«Արարատ» - «Վան»՝ 1-0
Ալիկ Առաքելյան, 28