Logo

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» - «Արարատ- Արմենիա» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:22 / 18.08.2022• Հայկական ֆուտբոլ
Ալաշկերտ- Արարատ- Արմենիա

«Ալաշկերտ» - «Արարատ- Արմենիա»

Օգոստոսի 19, ժամը՝ 17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

15 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 4 անգամ, «Արարատ- Արմենիան»՝ 8, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-19

«Ալաշկերտ»՝  1-ին տեղ (9 միավոր), «Արարատ-Արմենիա»՝  4-րդ տեղ (3 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Հայաստանի նախկին չեմպիոնների մրցավեճը տուրի կենտրոնական հանդիպումն է և մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Կոնֆերենցիաների լիգային անհաջողության մասնակցությունից հետո «Ալաշկերտը» գերազանց է մեկնարկել՝ հաղթելով անցկացրած բոլոր 3 հանդիպումներում էլ («Նոա»՝ 4-3, «Արարատ»՝ 2-0, «Լեռնային Արցախ»՝ 1-0): Ճիշտ է, «Նոայի» և «Լեռնային Արցախի» հետ հանդիպումներում ալաշկերտցիները բավական դժվարությամբ առավելության հասան մրցակիցների նկատմամբ՝ հաղթական գնդակը խփելով ավելացված ժամանակում:

Ալաշկերտ- Արարատ- Արմենիա-1

2. «Ալաշկերտի» գրանցած արդյունքը ռեկորդային է թիմի պատմության մեջ Բարձրագույն խմբում: Մինչև այդ լավագույն արդյունքն ալաշկերտցիները ցույց էին տվել 2016-17թթ. առաջնությունում՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ մեկնարկային 3 հանդիպումներում վաստակելով 7 միավոր («Գանձասար-Կապան»՝ 0-0, «Փյունիկ»՝ 2-1, «Բանանց»՝ 3-0):

Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնությունն ալաշկերտցիներն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ սկսել էին «Արարատ-Արմենիայից» (0-3) և «Վանից» (0-2) կրած պարտություններով, իսկ 3-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել «Սևանի» հետ: 

3. Առաջնության նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ոչ միայն բացեց գոլերի հաշիվը նոր մրցաշրջանի պաշտոնական խաղերում, այլև առաջին հաղթանակը տարավ՝ 2-0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»: Մինչև այդ, պաշտոնական նախորդ 3 խաղերում «Արարատ-Արմենիան» 2 անգամ գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել էստոնական «Պայդեի» հետ ու նվազագույն հաշվով զիջել էր «Ուրարտուին»:

Ալաշկերտ- Արարատ- Արմենիա-2

4. «Արարատ-Արմենիան» նախորդ առաջնությունում «Ալաշկերտի» ամենաանհարմար մրցակիցն էր: Միայն 4-րդ շրջանի խաղում էր գործող չեմպիոնին հաջողվել մեկ միավոր վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում: Իսկ նախորդ 3 հանդիպումներում էլ ալաշկերտցիները մրցակցին զիջել էին 1-6 ընդհանուր հաշվով:

Արդեն 4 խաղ է, ինչ «Ալաշկերտը» չի հաղթել «Արարատ-Արմենիային» VBET ՀՊԼ-ում: Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած 2020-21թթ. առաջնության ավարտական խաղում: Դեյան Բոլևիչի խփած միակ գոլն ապահովեց «Ալաշկերտի» չեմպիոնությունն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ: 

5. Երկու թիմերում էլ ամենափորձառուներն ավագներն են: «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը գործող ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 343 խաղ է անցկացրել VBET ՀՊԼ-ում: Խաղերից 177-ին նա մասնակցել է «Ալաշկերտի» կազմում: Գրիգորյանին ընթացիկ մրցաշրջանում երկու հաճելի հոբելյան է սպասում՝ 350-րդ խաղը VBET ՀՊԼ-ում և 500-րդ հանդիպումը ֆուտբոլային կարիերայում:

Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» ավագ Կարեն Մուրադյանն «Ուրարտուի» հետ առաջնության մեկնարկային խաղում ֆուտբոլային կարիերայում 300-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել: Նա թիմի ներկայիս ֆուտբոլիստներից VBET ՀՊԼ-ում բոլորից շատ՝ 227 խաղ է անցկացրել:

Ալաշկերտ- Արարատ- Արմենիա-3

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Ալեքսանդր Գլիշիչ - 2 գոլ:

«Արարատ- Արմենիա»՝ Անտոն Կոբյալկո, Մաիլսոն Լիմա, Յուսուֆ Օտուբանջո - 3-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ