Logo

Վազգեն Թևանյանը կմասնակցի Զագրեբի մրցաշարին

16:45 / 04.01.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) կմասնակցի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Zagreb Open միջազգային մրցաշարին, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։

65 կգ քաշայինների պայքարին կմասնակցի ազատ ոճի 23 ըմբիշ։ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է մրցաշարում։

Հունվարի 10-15-ին կայանալիք մրցմանը մեդալների համար կպայքարի 550 ըմբիշ։

Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2023թ․ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու շնորհիվ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ