Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը նոյեմբերի 19-ին ամուսնացել է: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Խոր Վիրապի եկեղեցում:
Հիշեցնենք, որ ըմբիշը հոկտեմբերի 31-ին Էյֆելյան աշտարակի դիմաց ամուսնության առաջարկ էր արել իր ընտրյալ Սոնա Մարտիրոսյանին և ստացել էր դրական պատասխան:
Սիրահար զույգն ամուսնության արարողությունից լուսանկարեր ու տեսանյութեր է հրապարակել Ինստագրամում:


